Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական կառավարությունը պետական արարողակարգում երկրի բարձրագույն կրոնական մարմնի ղեկավարին դրել է 12-րդ տեղում՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետից ավելի վերև. երեքշաբթի հաղորդում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը։
Թուրքիայի կրոնական հարցերով գրասենյակի՝ Diyanet-ի ղեկավարը պետական արարողակարգում իր նախկին՝ 52-րդ հորիզոնականից բարձրացել է 12-ին, ինչը կարելի էր տեսնել օգոստոսի 30-ին նախագահականում երկրի Հաղթանակի օրվան նվիրված արարողության ժամանակ:
Գլխավոր շտաբի պետը և թուրքական բանակի այլ բարձրաստիճան զինվորականներ 14–րդն են կանչվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ողջունելու արարողության ժամանակ, չնայած այն բանին, որ այդ իրադարձությունը անմիջականորեն կապված է եղել երկրի ռազմական պատմության հետ:
Կրոնական մարմնի «բարձրացումը», բանակի հետ համեմատած, տեղավորվում է թուրք առաջնորդի վարքագծի մեջ, որը 2016 թվականի հուլիսին ռազմական հեղաշրջման փորձից հետո ամեն ինչ անում է ներքաղաքական գործընթացներից թուրք գեներալներին լիովին դուրս մղելու համար:
Թուրքիայի պետական արարողակարգերում պաշտոնյաների կազմը չի վերանայվել 2018 թվականից՝ խորհրդարանական կառավարման համակարգից նախագահականին անցումից հետո:
Էրդողանի կառավարության օրոք իր աճող ազդեցության համար Diyanet-ը քննադատության է ենթարկվել: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) քառապատկել է կրոնական հարցերի գրասենյակի բյուջեն իր իշխանության 19 տարիների ընթացքում, ինչը հարուցել է քննադատություն առ այն, որ կառավարական այդ գործակալությունը չափավոր իսլամիստական ԱԶԿ-ի կողմից կիրառվում է որպես փափուկ ուժի գործիք։
«Այսօր Diyanet-ը նման է հսկա հոլդինգային ընկերության կամ նույնիսկ ավելի չարամիտ մի բանի՝ որպես պետություն՝ պետության մեջ»,- ասել է թուրք աստվածաբան Ջեմիլ Քըլըչը: