Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Lragir.am-ը գրում է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին այսօր դուր չեկավ լրագրողների հարցը, թե խելամի՞տ է, արդյոք, Երևանի բյուջեից մեկ նստարանի համար մոտ 160 հազար, իսկ մեկ աղբամանի համար 77 հազար դրամ ծախսելը:
«Իսկ ըստ ձեզ խելամի՞տ է, աղբաման ե՞րբ եք առել վերջին անգամ, իսկ ձեր աղբը որտե՞ղ եք թափում: Ես խորհուրդ կտամ ձեր աղբը գետնին չթափել, անպայման աղբամաններում թափել»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Տարոն Մարգարյանը: Նրա խոսքով՝ «Գնումների մասին» օրենքով հայտարարվել է մրցույթ, օրենքի բոլոր կետերը պահպանվում են:
«Եթե մրցույթ է հայտարարվում, ով էժան է տալիս, նրան ենք մենք պատվիրում: Իմ կողմից խիստ հանձնարարական է եղել, և իմ ծառայությունները վերահսկում են այդ բոլոր գործընթացները: Իսկ ինչ մնում է աղբամանների և նստարանների մասին, եթե երևանցիներ կան ձեր մեջ, երևանցիները շատ գոհ են նստարանների համար, իսկ աղբամանները անհրաժեշտ են»,- ասաց նա:
«Տարոն Մարգարյանն ասաց, որ շնորհակալ կլինի այն բոլոր կազմակերպություններին, որոնք կգան ու կմասնակցեն մրցույթներին ու ավելի էժան գներ կներկայացնեն:
Հարցին, թե քանի՞ ընկերություն է մասնակցել մրցույթին, նա պատասխանեց, որ տեղյակ չէ: «Ինձ համար կարևորը որակը պահպանելն է և աշխատանքները որակով կատարելը»,- ասաց նա:
Դալանների նկարազարդումների համար ծախսված գումարներին անդրադառնալով և պատասխանելով հարցին, թե նորմա՞լ է մեկ դալանի նկարազարդման համար ավելի քան 1 մլն դրամ ծախսելը, Տարոն Մարգարյանը պատասխանեց.
«Ըստ կամարանցումների, որոնք ավելի շատ վնասված են լինում, բնականաբար արժեքը թանկ պետք է լինի: Իսկ որոնք վնասված չեն, միայն նկարազարդման աշխատանքներ են, ավելի էժան են»,- գրում է կայքը:
Մանրամասներն` այստեղ: