|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր բողոքի ակցիա են իրականացրել Սայաթ-Նովայի 10 եւ 12, Նալբանդյան 25ա եւ Թումանյան 2-րդ նրբանցք 5-րդ շենքերի բնակիչները:
Ակցիան բավական լարված է սկսվել: Կառուցապատողը, ով թեեւ բնակիչներին խոստացել էր մինչեւ երկուշաբթի շինարարություն չսկսել` նախքան բնակիչների դիմումի քննարկումը, այդուհանդերձ, այսօր սկսել էին ձողեր տեղադրել:
Դեպքի վայր էին եկել մի քանի տասնյակ կարմիր բերետավորներ: Բնակիչներն էլ իրենց հերթին պառկել էին ասֆալտին՝ հայտարարելով, որ թույլ չեն տալու շինարարություն իրականացնել:
Դեպքի վայրում են եղել ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը եւ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:
Բնակիչները վճռական են տրամադրված և նշել են, որ թույլ չեն տալու շինարարության իրականացումը: Նրանք պատմում են, որ քաղաքապետի ընտրությունից առաջ Տարոն Մարգարյանն խոստացել էր բարեկարգել բակը, խաղահրապարակ կառուցել, սակայն դրա փոխարեն 6 հարկանի շենքի շինարարության թույլտվություն է տվել:
Ավելին կարդացեք Lragir.am -ում: