կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-04 15:56
Քաղաքական

Ո՞ւմ է կասկածում Տարոն Մարգարյանի աներորդին

Ո՞ւմ է կասկածում Տարոն Մարգարյանի աներորդին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը Պարույր Հայրիկյանի հետ կատարված միջադեպը Yerkir.am-ի հետ զրույցում «ստոր արարք» որակեց:

 

ՀՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվեցինք, թե ո՞վ կարող էր դրա հետեւում կանգնած լինել, ո՞ւմ է ինքը կասկածում: «Ճիշտն ասած` ոչ մեկի չեմ կասկածում, ստոր արարք է թե' Հայրիկյանի դեմ, թ'ե իմ դեմ, թե' Ձեր դեմ, թե' մեր ժողովրդի դեմ»,- հայտարարեց նա:

 

Դիտարկմանն ի պատասխան, թե անձամբ Հայրիկյանը ռուսներին է կասկածում, պատգամավորը շտապեց հայտարարել. «Ես ոչ մեկի չեմ կարող կասկածել, չեմ կարող ասել, թե ում կարող էր ձեռնտու լինել... Ես կարո՞ղ եմ ասել, թե ինչ նպատակ էր հետապնդում»:

 

Մի բան ՀՀԿ-ական պատգամավորը, սակայն, գիտի: «Մեր Հայաստանի լավը չկամեցողի արարք էր սա, հիմա թե` ներսի մարդ էր, դրսի մարդ էր՝ մեկ է, ստոր արարք է»,- հայտարարեց նա:

 

Մեր դիտարկմանը, որ առաջին օրվանից թե' վարչապետը, թե' ԱԺ նախագահը եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ վստահեցնում էին, որ սա նախ ուղղված էր ՀՀ իշխանությունների դեմ, Սարգսյանը պատասխանեց. «Իշխանություն ասելով՝ Հայաստանի Հանրապետություն... պետությունը նույն իշխանությունն է էլի...Սա ուղղված էր պետության դեմ»:

 

ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ փորձ էր արվում ոչ կայուն վիճակ ստեղծել պետության ներսում:

 

Հարցին, թե` այցելե՞ լ է Հայրիկյանին, պատասխանեց. «Ոչ, ես չեմ ճանաչում, որ այցելեմ, բայց միշտ հետեւել եմ լրատվամիջոցներով, գիտեմ, որ ազդուրվում է, եւ ես իմ կողմից առողջություն եմ ցանկանում նրան»:

 

Պատգամավորը դժվարացավ ասել, թե կբարձրանա՞ այս դեպքից հետո Հայրիկյանի վարկանիշը: «Չեմ կարող ասել՝ կիջնի, թե կբարձրանա, բայց ես, համենայն դեպս, ճանաչում եմ, հարգում եմ իրեն, իմ մոտ իր վարկանիշը ոշչ բարձրացել է, ո'չ` իջել»:

 

Ռոբերտ Սարգսյանը թեեւ վստահ է, որ ընտրությունները կանցնեն նորմալ եւ կլինեն մրցակցային, բայց թե ով է Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը դժվարացավ ասել. «Չեմ կարող ասել... Բոլորն էլ մրցակից են՝ Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը: Ով թեկնածու է՝ նա էլ մրցակից է»: