Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ներկայացուցիչ Տարոն Ղազարյանը գրում է.
«Մեր նորագույն պատմության վերելքը վայրէջք դարձրած, թշնամուն անընդհատ տվող ու չբավարարվող, դրա փոխարեն ոչինչ չառնող կամ առավելագույնը «չափալախ» առնող թրքածառաները քաղաքական մտքի հերթական զեղումների մեջ են։
Կից մեր նկարում կամավոր ռազմաճակատ մեկնած թվով 6 ընկերներ կան, որոնցից չորսը ծանր վիրավորում ստացած, մեր 7-րդ ընկերն առաջին օրից կամավորագրվել սպասում էր հերթին։
Մեջտեղում էլ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն է, ում վաստակի մասին խոսելն ավելորդ է.
Նկարում էլի ընկերներ կլինեին, եթե վերադառնային 44-օրյայից։ Շատերն էլ առանձին գնացել ստորագրել են, նկարում չկան, իրենք էլ նույն սկզբունքների կրողն են։
Էս մտքի գոհարները որ հնչեցնում են սրանք, իրենց վայել ձևով չմտածված են.
Անցած տարի՝ քաղաքական պատվերով զորակոչվելու ժամանակ, արդեն ասել եմ՝ ձեզ դա ձեռք չի տալիս, ուր գնացինք, ձեր քանդած բանակն էդ հատվածում բանակի տեսք է ունենալու, եթե տեղերում մի զինվոր կա, որ մինչ օրս չի քրֆում նիկոլական խունտային, ապա անպայման մեր լինելուց հետո դա էլ կանի ու շատ խիստ։
Արա՛, դու ու՞ր էիր»։