|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի կարծիքով` Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությունները` պաշտոնների վերաբերյալ, անլուրջ են: Այս մասին ՀՀԿ-ական պատգամավորը հայտնեց լրագրողնների հետ հանդիպման ժամանակ` ի պատասխան Yerkir.am-ի հարցի: ՀՀԿ-ական պատգամավորը վստահ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ չէ բանակցային գործընթացին եւ վիժեցնում է այն` անհնար բաներ պահանջելով:
«Ուժային կառույցները նախագահի պրիարիտետն է: Պատկերացնո՞ւմ եք` գործը նրան հասնի, որ ԱԱԾ ղեկավար նշանակվի ընդդիմության կողմից, այն էլ` այն ընդդիմությանը, որը ղեկավարվում է դրսից... Դատախազությունը, ՊԵԿ-ը... Դրանք բոլորը ուժային նախարարություններ են, հետեւապես նման անլուրջ առաջարկությունների ի՞նչը ես քննարկեմ»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Նա թեեւ նշեց, որ չգիտի, թե ՀՀ նախագահն ինչ կտա Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց վստահ է, որ ուժային նախարարությունների պաշտոններ, միանշանակ, չի տա: