|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Բաքվում շինծու «դատավարություն», ցանկացած նորմերի լիակատար անտեսման դրսևորում ՀՀ քաղաքացի, Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակչի նկատմամբ, «X»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով Բաքվում Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը:
«Վագիֆ Խաչատրյանը ԿԽՄԿ պաշտպանության ներքո տեղափոխվում էր սրտի վիրահատության և առևանգվել է ապօրինի անցակետում՝ ԼՂ-ում էթնիկ զտումներից շաբաթներ առաջ»,- հավելել է խոսնակը՝ հրապարակելով լուսանկարներ, որտեղ Վագիֆ Խաչատրյանը արցունքներն է սրբում Բաքվի դատարանում: