կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-03 18:39
Հասարակություն

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Հունիսի 4-ին, հունիսի 6-8-ը` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, հանրապետության շրջանների մեծ մասում, հունիսի 5-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

 

Քամին հարավային է` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 23-28 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

 

Երևանում հունիսի 4-ին, հունիսի 6-8-ին` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ: Հունիսի 5-ին անձրևի հավանականությունը փոքր է:

 

Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: