կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-16 17:54
Հասարակություն

Օդի ջերմաստիճանը 17-18-ին կնվազի 3-4 աստիճանով, 20-21-ին կբարձրանա 1-2 աստիճանով

Օդի ջերմաստիճանը 17-18-ին կնվազի 3-4 աստիճանով, 20-21-ին կբարձրանա 1-2 աստիճանով
Հանրապետության տարածքում`
 
Հուլիսի 17-ին շրջանների զգալի մասում, 18-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 
 
Քամին` հարավարևմտյան` 5-10 մ/վրկ.: Օդի ջերմաստիճանը 17-18-ին կնվազի 3-4 աստիճանով, 20-21-ին կբարձրանա 1-2 աստիճանով:
 
Երևանում` հուլիսի 17-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: