կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-15 18:04
Հասարակություն

Օդի ջերմաստիճանը 17-19-ին կնվազի 4-5 աստիճանով, 20-ին կբարձրանա 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը 17-19-ին կնվազի 4-5 աստիճանով, 20-ին կբարձրանա 2-3 աստիճանով
Հանրապետության տարածքում`
 
Հուլիսի 16-18-ին` շրջանների զգալի մասում, 19-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`15-20 մ/վրկ. արագությամբ, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ.: Օդի ջերմաստիճանը 17-19-ին կնվազի 4-5 աստիճանով, 20-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում`
 
Հուլիսի 16-18-ին երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ. արագությամբ: