կարևոր
1078 դիտում, 4 ժամ առաջ - 2025-03-16 18:01
Հասարակություն

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-3 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում` մարտի 16-ի ցերեկը, 17-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 17-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 18-23մ/վ արագությամբ։

 Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկը, 17-ին աստիճանաբար կբարձրանա ևս 1-3 աստիճանով, մարտի 19-21-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով։

Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում մարտի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

 Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +22+24։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -3+2, ցերեկը՝  +16+21,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝  +15+19,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝  +18+22,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+3, ցերեկը՝  +14+19, 

Լոռիում գիշերը՝ +1+5, ցերեկը՝  +21+25,

Տավուշում գիշերը՝ +3+6, ցերեկը՝  +22+25,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝-4+1, ցերեկը՝  +13+16,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝  +18+23,

Արարատում գիշերը՝+6+9, ցերեկը՝  +21+24, 

Արմավիրում գիշերը՝ +3+6, ցերեկը՝  +23+26, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3+1, ցերեկը՝  +15+17,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝  +23+26,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝  +26+29,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝  +4+9, ցերեկը՝  +20+24։