|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
«Հրապարակը» գրում է. «Նոր Հայաստանում գործարարները ևս փոխվում են: Մեզ տեղեկություններ են հասել, որ Փաշինյանի հայտարարած կոռուպցիոն պայքարին զոհ չդառնալու մտավախությամբ և օրինական դաշտում աշխատելու ցանկությամբ այս օրերին մի շարք տնտեսավարողներ ստվերից տեղափոխվում են բաց հարկային դաշտ: Նրանք արագ-արագ գրանցում են բոլոր աշխատակիցներին, պատրաստ են բոլոր հարկերն ըստ օրենքի վճարել, միայն թե չհայտնվեն ԱԱԾ տեսադաշտում: «Ինչ տարբերություն, նախկինում մուծվում էինք, հիմա բյուջե կտանք, թող ատկատ չվերցնեն, մենք էլ մաքուր կաշխատենք, բոլորին կգրանցենք, սաղ հարկերը կտանք»,- ասաց գործարարներից մեկը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: