|
Փոխարժեքներ
27 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.05 |
| EUR | ⚊ | € 428.34 |
| RUB | ⚊ | ₽ 5.1797 |
| GBP | ⚊ | £ 494.66 |
| GEL | ⚊ | ₾ 137.83 |
Փոքր բիզնեսի ձեռքով խոշոր տնտեսվարողներին ստվերից հանելու Փաշինյանի կառավարության քայլերը դատապարտված են ձախողման, ավելին՝ դա կսպանի թե փոքր բիզնեսը, թե մեծ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ իշխանությունները հերթական փոփոխությունն են կատարել հարկային օրենսդրության մեջ, որով կրկնապատկում են շրջանառության հարկի տոկոսը՝ 5-ից դարձնելով 10, ինչն առաջացրել է փոքր ու միջին ձեռներեցների դժգոհությունը։
«Երբ Փաշինյանի իշխանությունն ասում է՝ պահանջիր փաստաթղթերը, որ ստվերը կրճատվի ու դրանով, իբր, ուզում է փոքրի ձեռքով խոշոր բիզնեսը բերի հարկային դաշտ, աբսուրդ է ստացվում, այդպիսի բան չի կարող լինել», - ասաց Թադևոս Ավետիսյանը՝ ավելացնելով, որ այդ մեխանիզմով հնարավոր չէ խոշոր բիզնեսին ստվերից դուրս բերել ստվերից։
«Դա կսպանի փոքր ու միջին տնտեսվարողին»,- նկատեց պատգամավորը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: