Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին հորդորեց «Հարկային եկամուտների վարչարարության բարելավման միջոցառումների ծրագրի ցանկ»-ը նախ քննարկել բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ` 4 օրվա ընթացքում, որպեսզի այն չդառնա գլխացավանք օրինապաշտ դաշտում աշխատող գործարարների համար: Նախագծի նպատակն է հարկային ու մաքսային վարչարարության արդյունքում կրճատել ստվերային շրջանառությունն ու ավելացնել հարկային եկամուտները:
«Բիզնեսի ներկայացուցիչների արձագանքը գիտե՞ք: Մենք հաճախ որոշակի միջոցառումներ ենք իրականացնում, առաջարկում բիզնեսի որոշակի շերտերին` ստվերից դուրս գալ: Մեկ-մեկ չենք մտածում, թե դա ինչպես կանդրադառնա «սպիտակ դաշտ»-ում աշխատող բիզնեսի վրա, և որ դա կարող է բերել խնդիրների ու քաշքշուկների ավելացման: Շատ դեպքերում փորձում ենք ինչ-որ մեկին դաշտ հրավիրել, չի ստացվում, ու մնացածին ենք գցում կրակը»,- ասաց վարչապետը: