|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԲՀԿ-ն առաջիկայում պատրաստվում է համագումար հրավիրել, որի ընթացքում էլ կուսակցության ներսում նախատեսված են կառուցվածքային լուրջ փոփոխություններ իրականացնել: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԲՀԿ-ում մտադիր են նախ կտրուկ կրճատել քաղխորհրդի անդամների թիվը, ընդ որում ծրագրված է, որ քաղխորհրդից դուրս են մնալու ԲՀԿ-ի գործարար հատվածն ու նրանք, ովքեր այս կամ այն կերպ կապված են իշխանությունների հետ: Քննարկվում է նաեւ ԲՀԿ-ում նախագահությանը կից խորհուրդ ստեղծելու հարցը:
ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չի հերքել համագումարի անցկացման մասին լուրերը: Ըստ նրա, սակայն, յուրաքանչյուր կուսակցություն օրենքով սահմանված կարգով 2 տարին մեկ անգամ պետք է համագումար անցկացնի:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: