|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում Գյումրիի «Շիրակ»-ը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «Միկա»-ի նկատմամբ: Տան տերերի կազմում հանդիպման միակ գոլը խփեց Ժան-Ժակ Բուգուհին՝ 53-րդ րոպեին:
«Շիրակ»-ը տոնեց 2-րդ անընդմեջ հաղթանակը, իսկ «Միկա»-ն ընթացիկ առաջնությունում անցկացրած 3 խաղերից հետո դեռևս հաղթանակ չի տոնել:
Հիշեցնենք, որ նախորդ խաղում Բուգուհին դարձել էր դուբլի հեղինակ: