|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Այսօր Շվեյցարիայում Հայաստանի ազգային հավաքականը, գլխավոր մարզիչ Բերնար Շալանդի գլխավորությամբ, երկրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց` մրցելով «Մունդիալ 2014»-ի մասնակից Ալժիրի ընտրանու հետ:
Այս անգամ Հայաստանի ազգային հավաքականի կազմում հարձակման սուր գծում Յուրա Մովսիսյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Մաուրո Գևգեոզյանը:
Պաշտպանությունում արած կոպիտ սխալների հետևանքով արդեն առաջին խաղակեսում մերոնք 3 գնդակ ընդունեցին սեփական դարպասը:
Նախ` 14-րդ րոպեին Էսեիդ Բելքելեմը բացեց խաղի հաշիվը, այնուհետև 22-րդ և 41-րդ րոպեներին, համապատասխանաբար, Նաբիր Ջիլասը և Իսլամ Սիմանին մեծ առավելություն տվեցին իրենց թիմին:
Երկրորդ խաղակեսը սկսվելուն պես մեր ֆուտբոլիստները կրճատեցին հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Արթուր Սարկիսովը:
Մնացած ժամանակահատվածում մերոնք փորձեցին փրկել խաղը, սակայն` ապարդյուն: