|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեկնարկեց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականի պատվիրակներից առաջինը մենամարտի դուրս եկավ 56 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: 1/32-րդ եզրափակիչում հայ բռնցքամարտիկը հանդիպեց մոնղոլ Օտգոնդալա Դորջնամբուին։ Հովհաննեսը սկզբից անհաջող սկսեց մենամարտը և թույլ տվեց մրցակցին թելադրել սեփական խաղի կանոնները, այդպիսով` խոշոր հաշվով դուրս մնալով հետագա պայքարից: Վաղը ռինգ դուրս կգա 81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը: Նրա մրցակիցը կլինի լեհ Իգոր Յակուբովսկին: