կարևոր
6064 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-28 17:40
Աշխարհ

Ռայիսիի՝ Ալժիր այցի նշանակությունը

Ռայիսիի՝ Ալժիր այցի նշանակությունը

Սաուդյան Արաբիայի վերլուծական կենտրոնն ամփոփում է այցը գլոբալ համատեքստում - Իրանի նախագահն այցելել է Ալժիր: Սա Իրանի նախագահի առաջին պաշտոնական այցն է այդ երկիր վերջին 14 տարվա ընթացքում: Ռայիսին այցելել է Ալժիր՝ մասնակցելու գազ արտահանող երկրների ֆորումի 7-րդ գագաթնաժողովին: Այցի ընթացքում նա հանդիպել է Ալժիրի նախագահ Տաբունի հետ եւ ստորագրել մի քանի երկկողմ համաձայնագրեր: Իրենց հանդիպումների ընթացքում երկու առաջնորդները վերահաստատել են երկկողմ հարաբերութոյւնների ամրապնդման հանձնառությունը: Այցն արտացոլում է Իրանի կառավարության ջանքերը՝ տնտեսական պատժամիջոցների եւ մարտահրավերների պայմաններում աֆրիկյան երկրների հետ կպերն ամրապնդելու ուղղությամբԻրանի գործունեությունն Աֆրիկայում նպատակ ունի օգուտ քաղել տնտեսական հեռանկարներից, հատկապես էներգետիկայի եւ ենթակառուցվածքների ոլորտում: Բացի այդ, ամրապնդելով իր քաղաքական ազդեցությունը Աֆրիկայում, Իրանը տարածաշրջնային աջակցություն է փնտրում Արեւմուտքի գերիշխանությանը հակազդելու համար: Ալժիրում GECF գագաթնաժողովի թեման է՝ «Բնական գազ՝ անվտանգ եւ կայուն ապգայի համար»: Գագաթնաժողովի մասնակիցների կողմից բնական գազը նշվել է որպես մատչելի, հուսալի եւ կայուն էներգետիկ ռեսուրս, որը կարեւոր նշանակություն ունի էներգետիկ անվտանգության ապահովման համար GECF: Պատվիրակությունները մասնակցել են աշխարհաքաղաքական, տնտեսական պայմաններն ու բնական գազի շուկայի իրվիճակը լուսաբանող քննարկումներին՝ վերահաստատեով իրենց հանձնառությունը բնական գազը որպես էներգիայի հուսալի աղբյուր քարոզելու հարցում: Գագաթնաժողովի արդյունքներով առաջնորդները հավանություն են տվել Ալժիրի հռչակագրին GECF։ Ալժիրը եւ Իրանը ստորագրել են երկկողմ համագործակցութայն համաձայնագրեր, որոնք ընդգրկում են էներգետիկան, հանքարդյունաբերությոնը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը եւ ենթակառուցվածքները: Իրանի հետ սերտորեն համագործակցելու Ալժիրի փորձերը, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ հարաբերությունների ամրապնդման հետ մեկտեղ, հանգեցրին Միացյալ Նահանգների հետ Ալժիրի կապերի սրմանը: Ալժիրն ու Իրանը երկար ժամանակ պահպանել են սահմանափակ առեւտրային հարաբերություններ, սակայն աստիճանաբար երկու երկրների միջեւ տնտեսական կապերն ընդլայնվել են։ Ըստ զեկույցների՝ 2023 թ-ի մարտից հունիս ընկած ժամանակահատվածում Ալժիր Իրանի ոչ նավթային արտահանումը կազմել է 1,1 միլիոն դոլար, ինչը 109% - ով ավելին է, քան մեկ տարի առաջ Iran’s non-oil export to Algeria rises 109% in Q1 - Tehran Times: Վերջին տարիներին երկու երկրներն էլ ջանքերն ուղղել են նաեւ բարենպաստ գործարար միջավայրի ստեղծմանը եւ ներդրումային եւ զբոսաշրջային հնարավորությունների խթանմանը: 2023 թ-ի հուլիսին Ալժիրի արտաքին գործերի նախարար Ահմեդ Ալթաֆի Թեհրան կատարած այցի ժամանակ Իրանն ու Ալժիրը պայմանավորվեցին հեշտացնել վիզային ռեժիմը եւ, ի վերջո, վերացնել վիզայի պահանջները բոլոր ճանապրհորդների համար:

GECF գագաթնաժողովը մեծ նշանակություն ունի՝ հաշվի առնելով Ալժիրյան գազի նկատմամբ Եվրոպայի մեծ հետաքրքրությունն Ուկրաինայում ռուսական գործողության ֆոնին։ Չնայած այն հանգամանքին, որ Իրանն ու Ալժիրը գազի խոշոր արտադրողներ են, նրանք բախվում են պահանջարկի բավարրման դժվարությունների՝ ենթակառուցվածքյաին եւ տնտեսական սահմանափակումների պատճառով: Իրանը ձգտում է առաջիկա տարիներին զգալիորեն ավելացնել գազի արդյունահանումը, մինչդեռ Իրանի էներգետիկ հատվածի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները սահմանփակել են այլ երկրների հետ էներգետիկ գործարքներ կնքելու նրա կարողությունըԻրանը դժվարանում է կատարել գազի արտահանման իր պարտավորությունները, ինչը հանգեցնում է խոշոր հաճախորդներից գնումների կրճատմանը: Սա կտրուկ հակադրվում է գազ արտահանող մյուս առաջատար երկրներին, որոնք ձգտում են ընդլայնել իրենց արտահանման հնարավորությոոնները՝ բավարարելու աճող համաշխարհային պահանջարկը՝ ընդգծելով Իրանի դժվարությունները գազի համաշխարհային շուկայում իր դիրքերը պահպանելու հարցում:

Ալժիրը եւ Իրանը նմանատիպ դիրքորոշումներ ունեն տարածաշրջնային հարցերի շուրջ, ներառյալ նրանց աջակցությունը սիրիական ռեժիմին եւ Արեւմտյան Սահարայի Պոլիսարիո ճակատին: Երկու երկրները նաեւ քննադատել են Գազայի պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի աջակցությւոնը Իսրայելին եւ վերահաստատել իրենց անսասան աջակցությունը պաղեստինցիներին: Պաղեստինի հարցում նրանց դիրքորոշումը նրանց համապատասխան արտաքին քաղաքականության անկյունաքարն է։

Ալժիրն ու Իրանը դեմ են արտահայտվել Աբրահամյան համաձայնագրին։Արեւմտյան Սահարան Մարոկկոյի մաս ճանաչելու ԱՄՆ-ի որոշումը՝ Աբրահամյան համաձայնագրի ստորագրման Ռաբատի համաձայնության դիմաց, հանգեցրեց լարվածության Միացյալ Նահանգների եւ Ալժիրի միջեւ: Այս որոշումը նշանակում է հեռացում Արեւմտյան Սահարայի հակամարտությունը բանակցային ճանապարհով կարգավորման հասնելու ՄԱԿ-ի գլխավորած ջանքերին աջակցելու ԱՄՆ-ի երկարամյա քաղաքականությունից: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն Ալժիրին կոչ է արել ավելացնել գազի արտահանումը Եվրպա՝ որպես ռուսական գազի այլընտրանք, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ ԱՄՆ-Ալժիր հարաբերությունների վրա՝ չնայած Արեւմտյան Սահարայի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ տարաձայնությոոններին:

Ավելին, չնայած տարաձայնություններին՝ Ալժիրը մտադիր է ամրապնդել տնտեսական կապերը ամերիկյան ընկերություոոնների հետ եւ ներդրումներ ներգրավել գործընկերային հարաբերությունների դիվերսիֆիկացման եւ ներդրումային օրենսդրության պարզեցման միջոցով: Ալժիրի եւ ԱՄՆ-ի պաշտոնյաների միջեւ վերջին հանդիպումներն ուղղված են լարվածության թուլացմանը, որը սրվում է ԱՄՆ-ի քաղաքական արշավների պատճառով Algeria held oil and gas investment talks with ExxonMobil (naturalgasworld.com)  US lawmakers call for sanctions against Algeria (thecradle.co):

Իրանի նախագահի վերջին այցն Ալժիր, ներկայիս համատեքստում, մեծ իրադարձություն է նրանց երկկողմ հարաբերություններում: Սակայն այս իրադարձությունները նաեւ խնդիրներ են առաջացնում, մասնավորապես, Ալժիրի եւ Արեւմուտքի հարաբերույոթւնների հետ կապված: Ալժիրի կառավարությունը շարունակում է գազի արտահանման ավելացման ուղիներ փնտրել, հատկապես հաշվի առնելով Եվրոպայի շահագրգռվածությունը իր էներգիայի աղբյուրները դիվերսիֆիկացնելու հարցում: Մինչդեռ, Ալժիրի եւ Իրանի դիրքորոշումների մերձեցումը տարածաշրջանային հարցերի շուրջ, հատկապես պաղեստինցիների գործին աջակցելու հարցում, խթանել է երկու երկրների ընդհանուր շահերը Գազայի պատերազմի պայմաններում:

 

Rasanah 

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի