կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-27 23:52
Սպորտ

Բեռնար Շալանդի հաղթական մեկնարկը` ԱՄԷ-Հայաստան՝ 3:4

Բեռնար Շալանդի հաղթական մեկնարկը` ԱՄԷ-Հայաստան՝ 3:4

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր առաջին հանդիպումն անցկացրեց նոր մարզչի գլխավորությամբ՝ Շվեյցարիայում ընկերական խաղում մրցելով Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի հետ:  Մեր հավաքականի` 2 անգամ հաշվի մեջ առաջ անցնելուց հետո ԱՄԷ-ի ֆուտբոլիստները կարողացան 2 անգամ վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Այդուհանդերձ, Բեռնար Շալանդին հաջողվեց առաջին հանդիպումը, որպես ազգային հավաքականի մարզիչ, ավարտել հաղթանակով:  37-րոպեին Լևոն Հայրապետյանը բացեց հաշիվը, որից 3 րոպե անց Իսմայիլ Ահմեդը հավասարեցրեց այն: Մինչ ընդմիջման գնալը մեր ֆուտբոլիստները կրկին առաջ անցան հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը: 2-րդ խաղակեսի 8-րդ րոպեին Օմար Աբդուլհարմանը կրկին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: 67-րդ րոպեին թիմային գեղեցիկ կոմբինացիայի արդյունքում Հենրիխ Մխիթարյանը հաշիվը դարձնում է 2:3, իսկ 4 րոպե անց արդեն իր խոսքն է ասում հավաքականի նորեկ՝ «Բանանց»-ի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը: Նա դարպասը գրավում է գլխի հարվածով: 86-րդ րոպեին խփվեց խաղի վերջին գնդակը:  Մոհամեդ Սալեմը հաշիվը դարձրեց 3:4: