|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Անգլիական այգում տեղի կունենա «Ճանաչենք մշակույթները հեքիաթներով» փառատոնը:
Փառատոնի նպատակն է հայ մանուկներին ներկայացնել տարբեր ազգերի, մասնավորապես` ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների (լեհական, հունական, գերմանական, եզդիական, քրդական, ռուսական, բելառուսական, հրեական, ասորական, վրացական, ուկրաինական) և, իհարկե, հայկական հեքիաթները, դրանց միջոցով ծանոթացնել տվյալ ազգի մշակույթին, ազգային ավանդույթներին և առանձնահատկություններին:
Ծրագրում կլինեն` Երևանում բնակվող ազգային փոքրամասնությունների հեքիաթների ներկայացում, երեխաների նկարչական աշխատանքների ցուցահանդես, երաժշտական համարներ՝ «Nemra», «The SmALL Bodies» բենդերի և «Losara Quartet»-ի կատարմամբ, «Ստեղծագործում են երեխաները» ձեռքի աշխատանքների շարք /գրքերի, կենդանիների դեմքով դիմակների և պտտվող ջրաղացների պատրաստում/: Փառատոնն իրականացվում է «Caucult» Կովկասյան մշակութային նախաձեռնությունների ցանց-ծրագրի շրջանակներում: