Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 21-27-ը Լոռու մարզի Դսեղ գյուղում տեղի կունենա «Թումանյանի հեքիաթի օր» տիկնիկային միջազգային 6-րդ փառատոնը։
Փառատոնն այս տարի կանցկացվի 2 փուլով. երկրորդ փուլը տեղի կունենա սեպտեմբերի 10-17-ը և կկրի «Տիկնիկները` հանուն խաղաղության ու բարեկամության» խորագիրը։
Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի՝ «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի» նախագահ Արմեն Սաֆարյանը տեղեկացրեց, որ այս տարի փառատոնին կմասնակցեն 15 թատերախմբեր աշխարհի 15 երկրներից՝ նախորդ տարվա 11 թատերախմբի փոխարեն։
Փառատոնի առաջին փուլում կանցկացվեն վարպետության դասեր, կգործի տիկնիկների ցուցահանդեսը, որն այս տարի առաջին անգամ, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի առաջարկով, կներկայացվի Հայաստանի մարզերում ու հեռավոր գյուղերում: