Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր 2013թ բյուջեի կատարման քննարմումների ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հարց ուղղեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին այսօր Աստանայում ընթացող բանակցությունների մասին:
Նա նշեց, որ Հայաստանը չի ստորագրել եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագիրը և Սերժ Սարգսյանն ասել է, որ կան մի շարք վիճահարույց հարցեր և երկու երեք օր պետք է տրամադրվի այդ հարցերի վերջնական հստակեցմանը:
«Որո՞նք են այդ վիճահարույց հարցերը: ԼՂ սահմանին ՄՄ քաղաքականությունը ինչպիսի՞ն է լինելու ըստ այդ պայմանագրի, որովհետև Ղազախստանի նախագահն ասել է, որ կան խնդիրներ Հայաստանի անդամակցության հետ կապված»,- հարցրեց Վահան Բաբայանը:
Սերգեյ Մանասարյանը նշեց, որ ֆիքսված չի եղել, որ հենց այսօր պետք է Հայաստանը ստորագրի այդ պայմանագիրը: Նա նշեց, որ գործընթացը շարունակվում է, նախագահը առաջարկել է մինչև հունիսի 15 ստորագրել այդ պայմանագիրը, որովհետև եղել են այնպիսի հարցեր, որոնք տեխնիկապես հնարավոր չի եղել հասցնել համաձայնեցնել: Ինչ վերաբերում է Ղազախստանի նախագահ Նազարբաևի հայտարարությանը, նա նշեց, որ սկզբունքային և կոնցեպտուալ հարցերի շուրջ կան բոլոր համաձայնությունները, իսկ եղած խնդիրները վերաբերում են միմիայն տեխնիկական հարցերին:
Լրագրողների հետ զրույցում փոխարտգործնախարաը պնդում էր, որ Նազարբաևի հայտարարությունները չեն վերաբերում կոնցեպտուալ հարցերին:
Yerkir.am-ի այն հարցին, որ քիչ առաջ է Նազարբաևը Աստանայում մեջբերել Ալիևեի` իրեն ուղղված պահանջ-նամակը, որով Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանը կարող է միանալ Եվրասիական տնտեսական միությանը այն սահմանների շրջանակներում, որոնցով նա մտել է ԱՀԿ, փոխարտգործնախարարը պաստախանեց. «Ե՞րբ է հայտարարել, հենց նո՞ր, երբ ես այստեղ նստած հաշվետվություն էի ներկայացնու՞մ: Այդ դեպքում ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել մի բան, որը հենց նոր է հնչել, և որին ես ծանոթ չեմ»:
Լրագրողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին Ղարաբաղի կարգավիճակին ՄՄ անդամակցության դեպքում, փոխարտգործնախարարը հորդորեց Ղարաբաղի վերաբերյալ իրեն հարցեր չտալ, որովհետև ինքը չի կարող մանրամասներ ասել: