| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վստահեցրեց, որ Հայաստանն իրականացնում է իր քաղաքականությունը` ելնելով անվտանգության ու զարգացման շահերից, հարաբերվելով իր բոլոր գործընկերների` ԵՄ գործընկեր երկրների և Ռուսաստանի հետ: Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանում շարունակվող քննարկումներն ու բանակցությունները տալու են իրենց արդյունքները:
Հարցին` արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին հուշագիր ստորագրել Ասոցացման համաձայնագրի փոխարեն, Զոհրապ Մնացականյանը պատասխանեց. «Ձեւը և բովանդակությունը միմյանց հետ փոխկապակցված են: Կարևորը բովանդակությունն է` թե ինչպես մենք կձևակերպենք բովանդակության այն շրջանակը, որի մեջ մենք Եվրամիության հետ, մեր գործընկերների հետ շարունակում ենք աշխատել: Նոյեմբերին լինելու է գագաթաժողովը: Նոյեմբերի 28-ից հետո 29-նն է լինելու, 29-ից հետո 30-նն է լինելու: Կյանքը շարունակվելու է, և մեր գործընկերությունը շարունակվելու է»:
Նա նաև շեշտեց, որ դա վերջին փաստաթուղթը չի լինելու Հայաստանի և Եվրամիության միջև, քանի որ Հայաստանը մտադիր է վիլնյուսյան գագանաժողովին մասնակցել ամենալուրջ մակարդակով:
ԱԳ փոխնախարարը չհամաձայնեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականին, թե գործող նախագահ Սերժ Սարգսյանը արկածախնդիր արտաքին քաղաքականություն է վարում. «Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանն իրականացնում է արկածախնդիր քաղաքականություն»:
Ի դեպ, ռուսական Առաջին ալիքի սկանդալային հեռուստառեպորտաժը, որի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, ԱԳ փոխնախարաը չի նայել, տեղյակ էլ չէ: