|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, խոսելով պայմանագրի մասին, նշել է, որ պայմանագրում կա Հայաստանի` Միությանը միանալու մասին կետ, որի վերաբերյալ հարցերը կքննարկվեն ընդլայնված ձևաչափով նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ ընդլայնված ձևաչափով նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է ՀՀ-ի՝ Միությանը միանալու հստակ ժամկետ սահմանել: «Խնդրում եմ մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը հստակ ժամկետ սահմանել Հայաստանի՝ ԵՏՄ-ի մասին պայմանագրին միանալու համար»,- նշել է Սարգսյանը: