|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վաղը՝ մայիսի 29-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կկայանա Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի հերթական նիստը: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նախատեսվում է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ղեկավարների կողմից Եվրասիական տնտեսական միության մասին պայմանգրի ստորագրումը, որն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից:
Բացի այդ, հաղորդագրության համաձայն, կքննարկվեն Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին միանալու հարցը, ինչպես նաև Ղրղզստանի օրենսդրությունը ՄՄ-ի իրավական բազային համապատասխանեցնելու «ճանապարհային քարտեզը»: