Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին տարիներին մեր և՛ դաշինքի, և՛ խմբակցության, և՛ դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերի ասած միտքն այսօր հաստավում է, այն առումով, որ ադրբեջանաթուրքականկ տանդեմը հաջողության հասնելով 2020 թվականին, իրենց ճնշումները պարտադրանքի լեզվով ՀՀ-ի նկատմամբ շարունակում են, որովհետև այդ խաղաղության օրակարգը կեղծ է, ՀՀ իշխանությունները լավ չեն պատկերացնում, այն խաբկանք է ՀՀ համար․․․ Մեր կողմից խաղաղության մուրալ է, իսկ հակառակորդի կողմից խաղաղության պարտադրանք, դրա համար Ալիևի հռետորաբանությունը չի փոխվել, շարունակական ձևով նոր պահանջ է ներկայացնում Հայաստանին»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
««Խաղաղության» պայմանագրին ծանոթացել են մեր գործընկերները, դրանում խոսք անգամ չկա այն պարտավորվածությունների մասին, որ պետք է իր վրա վերցնի Ադրբեջանը, չկա սահմանազատում և սահմանագծում իրականացնելու մասին կետ՝ սահմանները կոնկրետացնելու առումով․ ՀՀ ինքնավար տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման մասին էլ խոսք չկա»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։