Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՄ-ն և ՌԴ-ն Ադրբեջանի համար պայքար են սկսել. գրում է Независимая газета-ն:
Թերթը նշում է, որ այս շաբաթ երկօրյա այցով Բաքու կժամանի Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, իսկ հունիսի 17-18-ը Ադրբեջան կայցելի ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, ապա` ռուսական մեկ այլ պատվիրակություն՝ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի գլխավորությամբ:
«Բարոզուի այցը Բաքու փորձում է փրկել ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությունը։ Սակայն այդ հույսերը, ամենայն հավանականությամբ, անիրականանալի են` պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու մասին»,- գրում է թերթը:
Ըստ թերթի՝ ավելի մեծ ինտրիգ է պարունակում Լավրովի այցը Բաքու։
Ըստ ադրբեջանական միջազգային Caspian International Broadcasting Company (CIBC) հեռուստառադիոընկերության՝ Լավրովի, ապա Ռոգոզինի այցը Բաքու հաջորդելու է Հայաստանին Եվրասիական տնտեսական միություն ընդունելու` սպասված որոշմանը։
CIBC-ի պնդմամբ՝ Մոսկվան ցանկանում է հասկացնել, որ, չնայած Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, իրենք հետաքրքրված են Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությամբ։
«Ադրբեջանցի քաղաքագետները վստահ են, որ Լավրովի այցը Բաքու ուղեկցվելու է ռուսական կողմի կարևոր առաջարկությամբ՝ Եվրասիական միությանն Ադրբեջանի անդամակցության հեռանկարի վերաբերյալ։ Ադրբեջանը, սակայն, համագործակցության ճանապարհից չի շեղվի ո'չ եվրոպական կառույցների, ո'չ էլ Ռուսաստանի հետ հարաբերություններում»,- գրում է թերթը։