|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի պատգամավորները լիագումար նիստում դիտարկել և հավանության են արժանացրել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում փոփոխություններ մտցնելու մասին արձանագրության վավերացումը. հայտնում է РИА Новости-ն:
Արձանագրությունը ԵԱՏՄ անդամ պետության ղեկավարները ստորագրել են 2018-ի մարտի 15-ին Մոսկվայում:
Արձանագրության նպատակն է փոփոխություններ մտցնել պայմանագրի 10-րդ հոդվածի 2 կետում: Դրանք հնարավորություն կտան, որ Բարձրագույն խորհրդի կազմում ներառվի ոչ միայն անդամ պետության ղեկավարը, այլև անդամ պետության կառավարության ղեկավարը: Փոփոխությունները կապված են այն հանգամանքի հետ, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ են տեղի ունեցել, և երկիրն անցել է կառավարման խորհրդարանական համակարգի: