կարևոր
5161 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-08 16:13
Քաղաքական

Սա իշխանությունների մոլագարության ցուցանիշն է, երբ Շուշիի ազատագրման օրը դատարան են բերում գեներալ Գրիգորի Խաչատուրովին․ Գեղամ Մանուկյան

Սա իշխանությունների մոլագարության ցուցանիշն է, երբ Շուշիի ազատագրման օրը դատարան են բերում գեներալ Գրիգորի Խաչատուրովին․ Գեղամ Մանուկյան

Նորից Շուշիի ազատագրման պատմական օրն է և դատարանի դահլիճում նախկին զինվորական, գեներալ, հայրենիքի սահմանները պաշտպանած Գրիգորի Խաչատուրովն է և Շուշիի ազատագրման հրամանատարներից մեկը՝ Սեյրան Օհանյանը։ Այս մասին Երևանի Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ 3֊րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ֊մայոր Գրիգորի Խաչատուրովի դատական նիստի ընացքում դատարանի դիմաց ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ժամանակին նման դատավարություն էր լինում, երբ Ռոբերտ Քոչարյանն ու Յուրի Խաչատուրովը նորից Շուշիի ազատագրամն օրը դատարանի դահլիճում նստած էին, սա իշխանությունների մոլագարության ցուցանիշն է»,- ասաց նա։

Անդրադառնալով «խաղաղության պայամանագրին» ընդդիմադիր գործիչը նշեց, որ նման պայամանագիր չի կնքվելու․

«Ինչ փաստաթուղթ էլ եթե անգամ ստորագրվի՝ դա լինելու է պատերազմի, կապիտուլյացիայի փաստաթուղթ։ Իշխանության նպատակն է ամեն անգամ խաղաղություն բառը շրջանառելով մարդկանց մտքերի վրա ազդել, որ իրականում, եթե ինչ-որ բան ստորագրվելու է, դա լինելու է հանուն խաղաղության։ Իսկ ընդդեմ կապիտուլյացիայի այսօր ոտքի կանգած ցանկացած մարդ այս իշխանությունների կողմից դիտվում է որպես վտանգ, նույնիսկ մահացած մարդիկ են դիտվում որպես վտանգ, ինչպես «Նեմեսիսի» հուշարձանի շուրջ քննարկումներն են»․- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ այս 2 տարվա մեջ առաջին անգամ է, որ ցանկացած բնակավայրում, երբ այն ժամանակ մարդիկ անտարբեր էին, այսօր առաջին բանը, որ խոսում են անվտանգության սպառնիքի մասին է։