կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-13 19:23
Մշակույթ

Գիտաժողով՝ նվիրված Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ ամյակին

Գիտաժողով՝ նվիրված Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ ամյակին

Ս.թ. հուլիսի 15-ին և 16-ին տեղի կունենա միջազգային առցանց գիտագործնական կոնֆերանս՝ «Ադրբեջանի ցեղասպանական վարքը. պատմություն և արդիականություն» խորագրով՝ նվիրված Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունից:

Գիտագործնական կոնֆերանսի զեկուցումները նպատակաուղղված են վերհանելու հայոց մշակութային ու լուսավորչական կենտրոններից մեկում՝ Շուշիում, 1920թ. թուրքերի կողմից իրականացված հայերի ցեղասպանության դրդապատճառները, բուն ընթացքը և հետևանքները:

Կոնֆերանսի նպատակն է ևս մեկ անգամ բարձրաձայնել Ադրբեջանի կողմից կազմակերպված ոճրագործության մասին, միջազգային հանրության ուշադրությունը սևեռել հիմնահարցի վրա և իրավասու մարմիններին ներկայացնել սահմանված ընթացակարգով համապատասխան միջազգային ատյաններ դիմելու, Ադրբեջանին իրավական ու քաղաքական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Գիտաժողովի կազմակերպիչներն են՝

— Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը

— ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտը

— «Մշակույթ և ապագա» հիմնադրամը (Ռուսաստան)

Գիտաժողովի աշխատանքային լեզուները՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ նախարարության կայքէջում՝ «Ադրբեջանի ցեղասպանական վարքը.պատմություն և արդիականություն». միջազգային առցանց գիտաժողով:

Գիտաժողովն անց է կացվելու առցանց՝ ZOOM հարթակում:

Թեմայով հետաքրքվողները կարող են մուտք գործել հարթակ հետևյալ հղումով՝ (կոնֆերանսի գաղտնաբառ՝ 2015) և ունկնդրել ելույթները: