«Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արմեն Չարչյանը ընկերս է: 90-ականներին իր կյանքի գնով հազարավոր կյանքեր էր փրկում Ստեփանակերտի հոսպիտալում, Շուշիի ազատագրման օրը, հենց Շուշիի մատույցներում՝ վրանային հոսպիտալում կյանքեր էր փրկում, պայքարող կյանքեր... և այս մեծանուն մարդուն նույնպես, չեն կարողանում ներել Շուշին հանձնած դավադիրները:
Ձեր մանդատները չեն պողպատյա, ձեր սրտերն ու հոգիներն են պողպատյա, դուք վատթարագույնն եք, որ կարող էր պատահել մեր ազգին։
Պրոֆեսոր Չարչյանին հետապնդելով՝ դուք ևս մի անգամ ի ցույց եք դնում ձեր ողորմելի թշվառությունը»։