|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ռուսաստանը պատվիրված Т-90С տանկերը Ադրբեջան կուղարկի այս տարվա օգոստոսին։ Այս մասին АПА-ի հետ զրույցում հայտնել են «Ուրալվագոնզավոդ» կոնցեռնից։ Օգոստոսին Ադրբեջան կուղարկվի 30 հատ Т-90С տիպի տանկ։
Կոնցեռնի ներկայացուցիչները հստակեցրել են օրեր առաջ տարածված տեղեկությունը, թե «Ուրալվագոնզավոդը» ևս 100 տանկ կմատակարարի Ադրբեջանին։ Ըստ կոնցեռնի՝ խոսքը 2012-ին կնքված պայմանագրի մասին է, համաձայն որի` Ադրբեջանը 100 տանկ է գնել։ Առաջին խմբաքանակը Բաքու է ուղարկվել 2013-ի վերջին։
«Խոսքն այստեղ լրացուցիչ պատվերի մասին չէ։ Այս պահին իրականացնում ենք ընթացիկ պատվերը»,- նշել են ներկայացուցիչները: