|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի այն մեղադրանքներին, որ Կիևը ֆոսֆորային ռումբեր է մատակարարում Ադրբեջանին՝ Արցախում մարտերի համար:
«Ուկրաինան երբեք ոչ մի տեղ ֆոսֆորային ռումբ չի մատակարարել: Ընդհանրապես: Հատկապես՝ այն վայրեր, որտեղ արդեն թեժ է, և որտեղ արդեն կան շատ տաք գլուխներ, որոնք ցանկանում են աշխարհաքաղաքականորեն ինչ-որ բան լուծել»,- գրել է Զելենսկին Telegram-ում:
Նա առիթը բաց չի թողել Ռուսաստանին մեղադրելու համար: «Ես միշտ կողմնակից եմ արդար աշխարհի: Եվ Ուկրաինան հաստատ ոչ մեկին զենք չի մատակարարում: Ի տարբերություն մեկ այլ հայտնի երկրի, որը զենք է մատակարարում բոլորին: Հետևաբար, նրա համար պատերազմները հաց ու արյուն են»,- նշել է Զելենսկին։