Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխարհի ամենամեծ ցեմենտի գործարաններից մեկը` գերմանական «HeidelbergCement»-ը, կասեցրել է Թուրքիայում կատարվող ներդրումները: Հոլդինգի տնօրեն Բերնդ Շայֆելեն հայտարարել է, որ Թուրքիայում իրականացվելիք նոր ներդրումային ծրագրերն ամբողջությամբ առկախվել են երկրում առկա անորոշ քաղաքական իրավիճակի պատճառով. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Dünya.com» լրատվական կայքի` կոնցեռնի ղեկավարի հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայում առկա իրավիճակը կարող է բացասական անդրադառնալ երկրի տնտեսական զարգացման վրա: Հայտարարության մեջ հիշատակվել է նաև Հոլանդիայի ու Գերմանիայի հետ Անկարայի լարված հարաբերությունների մասին, որոնք այդ երկրներում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավ անցկացնելու Թուրքիայի ցանկության հետևանքն են:
Նշվում է, որ գերմանական կոնցեռնի և թուրքական «Սաբանջը» ընկերության համատեղ ներդրումներով ստեղծված «Աքչանսա» գործարանը Թուրքիայի ամենամեծ` ցեմենտ արտադրող ձեռնարկությունն է: Այն բավարարում է Թուրքիայի ընդհանուր պահանջարկի 10 տոկոսը:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվելիս սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Թուրքիայի արդարադատության նախարար Բաքըր Բոզդաղը պետք է քարոզչական հավաք անցկացներ Գերմանիայում: Սակայն մարտի 2-ին գերմանական կողմը հրաժարվեց Բոզդաղին նշյալ հավաքի համար սրահ տրամադրել: Թուրք նախարար Բոզդաղը հարկադրված եղավ վերադառնալ Թուրքիա:
Ավելի ուշ Գերմանիան արգելեց նաև Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջիի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ղեկավարությամբ անցկացվելիք նույնատիպ հավաքները: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի վարած այս քաղաքականությունը համեմատեց ֆաշիզմի հետ, ինչն էլ ավելի սրեց լարվածությունը: