Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայաստանը հնագույն քրիստոնեական երկիրն է աշխարհում, բայց արդեն մեկ դարից ավելի է ենթարկվում է սարսափելի տառապանքների Թուրքիայի և այլ մուսուլմանական պետությունների կողմից։ 1915 թ. Թուրքիան սպանել է միլիոնից ավելի հայ քրիստոնյաների, դա այժմ հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն. գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը։
Կառույցը նշում է, որ, ցավոք, 1915 թ.-ի Ցեղասպանությանը հանգեցրած ատելությունն ապրում է նաև 21-րդ դարում, և Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, պահում է մեծ թվով հայ քրիստոնյա զինվորների ԼՂ–ում տեղի ունեցած վերջին պատերազմից հետո՝ «շրջան, որն ունեցել է 90 տոկոս քրիստոնյա բնակչություն, բայց Ադրբեջանն այն անվանում է ադրբեջանական հող»։
Ըստ կոնցեռնի՝ դեռևս հստակ չէ, թե ինչքան երիտասարդ հայեր են տառապում ադրբեջանական բանտերում, և ապացույցներ են ստացվում նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ։
«Կոչ ենք անում ՄԻԵԴ–ին՝ հետաքննել այդ գործը և պատասխանատվության ենթարկել ադրբեջանցի զինվորականներին, որոնք դաժանաբար են վերաբերվում ռազմագերիներին»,– նշում է կառույցը և կոչ անում միանալ ստորագրահավաքին՝ ՄԻԵԴ–ի ուշադրությունը խնդրին ուղղելու համար։