Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այս օրերին, Բեռնար Շալանդի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավանի ակադեմիայում: Yerkir.am-ի թղթակիցը զրույց ունեցավ հավաքականի նորեկ, «Բանանց»-ի 23-ամյա կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանի հետ:
-Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի 22-րդ առաջնությունը: Ինչպե՞ս կգնահատես մրցաշրջանը քեզ համար:
-«Բանանց»-ի կազմում մրցաշրջանի առաջին հատվածն ավելի հաջող էր ինձ համար, քան 2-րդը: Բայց ամեն դեպքում առաջնությունը հաջող էր այնքանով, որ կարողացանք դառնալ չեմպիոն:
-Սպասու՞մ էիր, որ հրավեր կստանաս հավաքականից:
-Շատ մեծ ցանկություն ունեի հանդես գալու հավաքականում, բայց չէի սպասում, որ հրավեր կստանամ: Ինձ համար մեծ անակնկալ էր:
-Առաջին մարզումներն արդեն անցկացրել ես ազգային հավաքականի հետ: Ի՞նչ տպավորություններ ունես:
-Ամեն ինչ շատ լավ է: Մարզումներն ընթանում են ուրախ և ջերմ մթնոլորտում: Մարզիչը լավն է՝ թե՛ որպես մարզիչ, թե՛ որպես մարդ: Նա պրոֆեսիոնալ է բոլոր առումներով:
-Մինչ ազգային հավաքական հրավիրվելը հանդես ես եկել նաև մինչև 17տարեկանների հավաքականում: Ի՞նչ զգացողություններ ունես:
-Հավաքականում հանդես գալն անմբողջովին այլ զգացում է: Ոչ մի ակումբ չի կարող համեմատվել ազգային հավաքականի հետ: Մենք ազգ ենք ներկայացնում և կրում մեծ պատասխանատվություն` բարձր պահել ազգի պատիվը:
-Ըստ քեզ` ի՞նչը առիթ հանդիսացավ, որ հայտնվեցիր հավաքականի մարզչի ուշադրության կենտրոնում:
-Մեկ բան կարող էր պատճառ հանդիսանալ: Դա իմ խաղն է:ԵթԵ չկարողանամ արդյուանավետությունը բարձրացնել և լավ հանդես գալ, ապա դուրս կմնամ ազգային ընտրանուց:
-Ու՞մ կառանձնացնեիր առաջիկա մրցակիցներից:
-Բոլորի հետ էլ դժվար է լինելու, ունեն ուժեղ ֆուտբոլիստներ, սակայն նրանցից կառանձնացնեմ Գերմանիային:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ