|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այս օրերին Թուրքիայում բոլորին հետաքրքրում է, թե Սոմայի աղետի ժամանակ, երբ երկրի բոլոր ներկայացուցիչներն ու նրանց կանայք այցելել էին դեպքի վայր, այդ թվում` նաև վարչապետ Էրդողանը, որտե՞ղ էր երկրի վարչապետի կինը՝ Էմինե Էրդողանը:
Այդ մասին «Էմինե Էրդողանն անհետացե՞լ է» վերնագրով քննադատական հոդված է գրել Odatv-ի լրագրող Էրդեմ Գյուլերը: Նա, ներկայացնելով Էմինե Էրդողանի` Սոմալիում արված մի շարք լուսանկարներ, կասկածի տակ է դրել նրա անկեղծությունը:
«Մենք դեմ չենք, որ նա օգնության ձեռք մեկնի նման երկրներին: Սակայն, երբ նա այցելում է Սոմալի և Բանգլադեշ, բայց ոչ՝ Սոմա, մտածելու տեղիք է տալիս»,- գրել է լրագրողը: