|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը հաստատել է, որ հուլիսի 7-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հետ հանդիպում է սպասվում: Զելենսկին հուլիսի 7-ին կմեկնի Ստամբուլ՝ հանդիպելու Էրդողանի հետ:
Երկու երկրների ղեկավարների բանակցություններից հետո սպասվում է մամուլի ասուլիս։
«Վաղը սպասվում է պարոն նախագահ Թայիփ Էրդողանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Հանդիպումից հետո կարող է տեղի ունենալ մամուլի ասուլիս»,-այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։
Ավելի վաղ սպասվող հանդիպման մասին գրել էին լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրենց աղբյուրներին: Ըստ լրատվամիջոցների՝ Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների սպասվող հանդիպմանը կքննարկվի Ուկրաինայում տիրող իրավիճակը և «հացահատիկի գործարքը», որի ժամկետը լրանում է հուլիսի 17-ին: