Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ հանրապետության նախագահ Թայիփ Էրդողանը մտադիր է իր գործընկերներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել հացահատիկի գործարքի հետ կապված իրավիճակը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նախագահն առաջիկա օրերին հեռախոսազրույց կունենա Պուտինի եւ Զելենսկու հետ»,- ասել է թուրք նախարարը։
Սոչիում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը չի դադարեցնում մասնակցությունը գործարքին, այլ կասեցնում է։
Հացահատիկի գործարքին իր մասնակցությունը կասեցնելու մասին Ռուսաստանի հայտարարությունից հետո Էրդողանն ասել է, որ Անկարան կշարունակի ջանքեր գործադրել հացահատիկային ապրանքներ համաշխարհային շուկաներ մատակարարելու համար։ Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պաշտոնական հատուկ ներկայացուցիչ Օմեր Չելիքն իր հերթին այսօր հաստատել է, որ այդ ուղղությամբ աշխատանքը կատարվում է «բոլոր մակարդակներով»։