Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միջազգային կառույցներն ու դրանց բարձրաստիճան պաշտոնյաները, աշխարհաքաղաքական հիմնական խաղացողները երեկվանից գոհունակությամբ արձանագրում են, թե իրավիճակն Արցախում կայունացել է, հնարավոր է եղել պատերազմը կանգնեցնել:
Սրանց բոլորի ցինիկությունը սահմաններ չի ճանաչում: Ադրբեջանը կանգնել է, որովհետև իր հիմնական հարվածները հասցրել է, կարևոր կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողություն հաստատել, իսկ Արցախը դիմադրելու ռեսուրս գրեթե չուներ:
Ինչպե՞ս ունենար, եթե 9 ամիս շրջափակման մեջ գտնվելով ո´չ սնունդ էր մնացել, ո´չ վառելիք, ո´չ բժշկական պարագաներ ու ո´չ էլ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ:
Մարդիկ կմ-երով վազում ու քայլում էին, որ առաջնագծի տարբեր հատվածներում ուժեղացնեին պաշտպանությունը:
Այս պատերազմում ևս, ցավոք, Արցախը հարյուրավոր զոհեր ու վիրավորներ է ունեցել ու որքան էլ այս ընթացքում մերոնք ծանր հարվածներ ու կորուստներ են հասցրել ադրբեջանցիներին, փաստն այն է, որ մղձավանջը շարունակում է ուղեկցել արցախցիներին:
Այս պահին էլ հրադադարը շատ հարաբերական է և որևէ մեկը երաշխիք չունի, որ ադրբեջանական ագրեսիան այլ դրսևորումներ չի ունենա:
Դե Նիկոլի համար կարևորն այն է, որ իր աջակցությունն ու սատարումը Էրդողանն ու Ալիևը գոհունակությամբ գնահատում են:
Տիգրան Աբրահամյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար