Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսը: Առաջին հարցը Ուկրաինայի մասին էր: Լրագրողներին մասնավորապես հետաքրքրում էր` ինչո՞ւ Ռուսաստանը գնաց նման զիջումներ, և դեկտեմբերի 17-ին Ուկրաինայի համար շահավետ համաձայնություններ կնքվեցին: Լրագրողներից մեկն անգամ հետաքրքրվել է, թե է՞լ ինչքան է պատրաստ ՌԴ-ն վճարել Ուկրաինային ԵՄ-ից հետ պահելու համար:
Պատասխանելով հարցին՝ Պուտինն ընդգծել է, որ այդ ամենը ոչ մի կապ չունի ԵՄ-ի հետ, Եվրամայդանի հետ, ամեն ինչ արվել է եղբայրական երկրին օգնելու համար:
«Մենք շատ հաճախ ենք խոսում «եղբայրական երկիր» հասկացության մասին: Եվ ես միանգամայն լուրջ եմ ասում` առանց որևէ հեգնանքի` եթե մենք Ուկրաինային եղբայրական երկիր ենք համարում, ապա պարտավոր ենք օգնել այդ դժվարին պահին, քանի որ տնտեսապես երկիրը շատ ծանր վիճակում է հայտնվել: Վստահեցնում եմ՝ դա միակ պատճառն է:
Ինչ վերաբերվում է գազի գնին, այն նույնքան է, որքան Եվրոպայի մյուս երկրների համար, պետք չէ ոչինչ հորինել: Եվ ոչ ոք ոչ ոքի չի խեղդել կամ ճնշել: Մյուս կողմից` դա պրագմատիկ որոշում է: Դուք երևի մոռանում եք, որ «Գազպրոմը» բազմից հետաձգել է վճարման ժամկետը՝ հասկանալով, որ գործընկերը իսկապես մեծ տնտեսական բարդություններ ունի»,- ասել է Պուտինը: