կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-28 14:29
Հասարակություն

Հայ-թուրքական հարաբերություններում առկա մի քանի ճշմարտություն-կանոններ․ Տարոն Սիմոնյանը կոչ է անում մի քիչ մտածել

Հայ-թուրքական հարաբերություններում առկա մի քանի ճշմարտություն-կանոններ․ Տարոն Սիմոնյանը կոչ է անում մի քիչ մտածել

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել

«Հայ-թուրքական հարաբերություններում առկա մի քանի ճշմարտություն-կանոններ

Հայաստանը միշտ հայտարարել է, որ պատրաստ է վերականգնել հայ-թուրքական դիվանագիտական հարաբերութկուններն՝ առանց նախապայմանների։

Նախապայմաններ միշտ դրել է Թուրքիան։

Հայաստանը երբեք դեմ չի եղել հայ-թուրքական տնտեսական հարաբերություններին։

Դեմ է եղել Թուրքիան, սահմանն արդեն 28 տարի փակել է Թուրքիան, Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի մասով վերապահում կատարել է Թուրքիան։

Հայաստանը երբեք դեմ չի եղել տարածաշրջանային համագործակցությանը։

Դեմ է եղել Թուրքիան՝ խախտելով դեպի ծով ելք չունեցող պետության՝ միջազգային իրավունքով երաշխավորված, հարևան պետության տարածքով տարանցիկ հնարավորություն ունենալու իրավունքը։

Թուրքիայի նկատմամբ Հայաստանը երբեք որևէ իրավունքի խախտում թույլ չի տվել։

Միջազգային իրավունքը կրկնակի խախտել է Թուրքիան՝ չճանաչելով իր իսկ կողմից կազմակերպված հայերի ցեղասպանությունը։

Թուրքիայի նկատմամբ Հայաստանը երբեք ռազմական գործողություններ չի իրականացրել։

Ագրեսիա և միջազգային այլ հանցագործություններ Թուրքիան է կատարել Հայաստանի և հայերի դեմ՝ ակնհայտ սպառնալով ուժի կիրառմամբ և Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմում Ադրբեջան ուղարկելով կազմակերպված զինված ուժեր, վարձկաններ, ահաբեկիչներ և ռազմական տեխնիկա, ինչպես նաև գործնականում թուրքական դրոշների ներքո կատարելով պատերազմական հանցագործություններ։

Այսպես կարող ենք երկար շարունակել...

Ինքներս ենք որոշում՝ որ պետությունից սպասենք թշնամական գործողություններ, որի նկատմամբ փոխենք ինչ-որ վերաբերմունք, բայց դա անելուց առաջ մի քիչ մտածենք, թե մեզ որ պետությունն ինչպես է վերաբերում ...

Հ.Գ. Ձեռքի հետ էլ կարդացեք 1918-1920թթ. հայ-թուրքական հարաբերությունների արխիվները։ Սեփական անհեռատես ու տգետ քաղաքականութունից շատ բան կսովորեք»: