|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Բրիտանացի առաջատար քաղաքական գործիչներ Վլադիմիր Պուտինի մասին արքայազն Չարլզի հայտարարությունից հետո դիմել են նրան «գահից հրաժարվելու» պահանջով. հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով բրիտանական ԶԼՄ-ները:
Նրանք կարծում են, որ արքայազն Չարլզը պետք է հրաժարվի գահից և իր թեկնածությունն առաջադրի ընտրություններում, եթե ցանկանում է որևէ քաղաքական հայացքներ արտահայտել: Բրիտանական ավանդության համաձայն՝ թագավորական ընտանիքի անդամի համար դա անընդունելի է:
Արքայազն Չարլզը, անձնական զրույցում անդրադառնալով Պուտինի՝ Ուկրաինայի հարցով քաղաքականությանը և Ղրիմի միացմանը, ասել էր. «Ներկայումս Պուտինը անում է գրեթե նույնը, ինչ ժամանակին Հիտլերը»: