|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը հրաժարվել է գահից` թագը փոխանցելով որդուն` 46-ամյա թագաժառանգ արքայազն Ֆիլիպին: Այս մասին հայտնում է CNN-ը:
Հեռուստաուղերձում թագավորը բացատրել է, թե ինչու է նման որոշում ընդունել: Նա ասել է, որ եկել է ժամանակը` ղեկավարումը հանձնելու երիտասարդ, առույգ սերնդին, որն ի վիճակի կլինի իրականություն դարձնելու երկրին անհրաժեշտ բարեփոխումները: Խուան Կառլոսի խոսքով` որդին լիովին պատրաստ է թագավոր դառնալուն:
76-ամյա Խուան Կառլոս I դե Բուրբոնն Իսպանիայի միապես է եղել 1975 թվականից: