|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մոսկվայի «Աբ էլիս» ճարտարապետների բյուրոյի անդամները աջակցություն ստանալու նպատակով դիմել են Միացյալ Թագավորության արքայազն Չարլզին, որպեսզի նա էլ միանա Յակուտիայում քաղաք-այգի կառուցելու նախաձեռնությանը. տեղեկացնում է РИА Новости-ն:
Քաղաքը պետք է կառուցվի Միրնի քաղաքից ոչ հեռու գտնվող «Միր» հատվածում, որը համարվում է ալմաստի` աշխարհոմ խոշորագույն հանքավայրերից մեկը:
«Ես նամակ եմ գրել Անգլիա` արքայազն Չարլզին: Եթե Նորին մեծությունը արձագանքի, լավ կլինի»,- ասել է «Աբ էլիս»-ի նախագահ Լյուտոմսկին եւ հավելել, որ ծրագիրը հնարավոր է իրականացնել 5 միլիարդ դոլարի ներդրման դեպքում: Իսկ այդպիսի գումարներ, Լյուտոմսկու խոսքերով, Ռուսաստանում չկան: