|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Բելգիայի թագավոր Ալբերտ Երկրորդը հնարավոր է հրաժարվի գահից` հօգուտ իր ավագ որդու` արքայազն Ֆիլիպի. տեղեկացնում է Росбалт-ը:
«Հնարավոր է, որ գահից հրաժարվելու մասին հայտարարությունն արվի հուլիսի 21-ին` Բելգիայի ազգային տոնակատարության օրը, իսկ իշխանության հանձնումը տեղի ունենա Թագավորի տոնի օրը` նոյեմբերի 15-ին»,- ըստ բելիգաիական ԶԼՄ-ների` հայտարարել է թագավորական տարեգիր Պատրիկ Վեբերը:
Այդ տեղեկությունը դեռեւս պաշտոնապես չի հաստատվել:
Հիշեցնենք, որ վերջերս իշխանությունն իր գահաժառանգին էր հանձնել նաեւ Նիդերլանդների թագուհի Բեատրիքսը: