|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Սերժ Սարգսյանն ասպետաբար հրաժարվեց իր գահից. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր Գուլանյանը:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սերժ Սարգսյանին` նրա քայլի համար: Նա հրաժարական տալուց հետո ոչ մի ական չթողեց Նիկոլ Փաշինյանի կամ ժողովրդի ոտքերի տակ: Ավելին` ասաց, որ Փաշինյանը ճիշտ էր, ինքը` սխալ: Սա ես բարձր հատկանիշ եմ համարում»,- հավելեց նա:
Տեր-Գուլանյանը դեմ է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականն են այժմ էլ պահանջում: Նրա խոսքով` Տարոն Մարգարյանը փայլուն քաղաքապետ է:
«Տարոն Մարգարյանը շատ բան արեց և կանի: Չի կարելի մի հանգի վրա տարիներ շարունակ հեղափոխություն անել. մեր ապագան մշուշոտ է դառնում: Մյուս կողմից` երբ երիտասարդները քայլ արեցին, ես հասկացա, որ եկել է նրանց ժամանակը»,- ասաց Տեր-Գուլանյանը: