Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 8-ին Գորիսում կայանալիք` քաղաքապետի ընտրությունների թեկնածուներից Արա Բուդաղյանն այսօր առավոտյան ինքնաբացարկի դիմում է ներկայացրել թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
Արա Բուդաղյանի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Ռոբերտ Հակոբյանը Yerkir.am-ի հետ զրույցում նախ հաստատեց Բուդաղյանի ինքնաբացարկի մասին լուրը, իսկ հետո նշեց, որ նա իր թեկնածությունը հանել է հօգուտ քաղաքապետի մեկ այլ թեկնածուի` Տիգրան Կարապետյանի:
«Ի սկզբանե նշվել էր, որ երկու թեկնածուները համատեղ տանում են այս ընթացքը, որ միասին են, բայց ինչ-որ պահի նրանցից մեկը պետք է մնա: Հիմա քննարկվել է ու որոշում է կայացվել, որ ինքնաբացարկ պետք է ներկայացնի Արա Բուդաղյանը եւ աջակցի Տիգրան Կարապետյանին` գործընթացը Տիգրանը տանի»,- նշեց Ռոբերտ Հակոբյանը: