կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-28 22:20
Քաղաքական

Անձնական պատճառներով ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ. Բագրատ Եսայան

Անձնական պատճառներով ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ. Բագրատ Եսայան

ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորի թեկնածու Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել.

«Սիրելի ընկերներ, բարեկամներ, ծանոթներ ու անծանոթներ։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ անձնական պատճառներով ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովին, որն այսօր չեղյալ կհամարի իմ գրանցումը, որպես N4 ընտրատարածքում ՀՅԴ ռեյտինգային ընտրակարգով, ինչպես նաև ՀՅԴ համապետական ցանկով առաջադրված թեկնածու։ Պատճառները անձնական են, խնդրում եմ այլ մեկնաբանություններ չտալ։

Կարծում եմ այդ ընտրատարածքում ՀՅԴ ցանկում ընդգրկված յուրաքանչյուր անհատ կարող է ըստ արժանվույն ներկայացնել կուսակցությունը»: